Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Եթե ընտրանին չկա կամ վերացված է, կառավարման համակարգը քայքայվում կամ վերածվում է բռնապետության. 2

Եթե ընտրանին չկա կամ վերացված է, կառավարման համակարգը քայքայվում կամ վերածվում է բռնապետության. 2
11.08.2026 | 20:02

Սկիզբը՝այստեղ

Ամփոփելով ընտրանու թեման

Այսպիսով՝ հասանք գրեթե վերջին, և մեզ մնաց ընդամենը եզրահանգում կատարել: ‎Նախ ասեմ, որ այս գիրը սոսկ մի քանի հոգու կարդալու համար չէ, այն անհրաժեշտություն է նաև իմաստասիրական տեսանկյունից։ Բանն այն է, որ գրեթե բոլոր ավանդույթները խնդրի լուծումը տեսնում են մարդուց դուրս, բայց՝ անպայման մարդու միջոցով։ Հենց այստեղ է թաքնված մեծագույն գաղտնիքը, որն սկսվել է արքետիպային վաղնջական ժամանակներից և, անցնելով հազարամյակների թոհ ու բոհով, փորձարկվելով ու զարգանալով հասել է մեր օրեր։ Այստեղ հիմնական ցուցիչը մարդկային և աստվածային իրողությունների ներդաշնակումն է։ Այսպիսի փոխհարաբերությունները միտված են մարդու զարգացման ապահովմանը ազատ ու անկախ կատարելության իրեն տրված օրինակով՝ առանց խտրականության։ Հենց այս խնդրի անաղարտության պահպանման ու հանրայնացման անհրաժեշտությամբ է պայմանավորված անկախ ընտրանու գոյությունը, քանզի դրա բացակայության դեպքում այդ երկու իրողությունների կապը կա՛մ խախտվում է, կա՛մ փոխարինվում կեղծատիպերով առաջնորդվող համակարգերով: Դա կասեցնում է հանրության ու ազգի զարգացումը, ինչի ականատեսն ենք այժմ մենք բոլորս: Ի՞նչ է կատարվում: Վերացվում են բոլոր արժեքները, տեղի են ունենում համահարթեցման գործընթացներ՝ փոխանակ ցածրում գտնվողը բարձրանա վեր, վերևում գտնվողն է իջեցվում, և դա վերաբերում է հասարակության բոլոր շերտերին։ Արդյունքում ստեղծագործող մարդը վերածվում է սպառողի, և աղավաղվում են մարդկանց հոգևոր մղումները։ Ահա այստեղ պետք է միջամտեր ընտրանին ու ասեր՝ կանգ առե՛ք, այլապես բոլորդ եք տուժելու։ Եթե Վարպետն ասում էր՝ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ…», ես ասում եմ՝ այն հացը, որ ուտում եք, մեր սրտի ցորենից չի, ցավոք, որոմ է խառնված դրան։

Շարունակելի

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2443

Մեկնաբանություններ